ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք. հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է դատախազին

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ատամնաբույժը «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալից ծառայություն մատուցելու՝ ատամները բուժելու դիմաց պահանջել է ատամնաբուժական լուսապոլիմերիզացնող սարք, որն էլ հետագայում ձեռք է բերվել դատապարտյալի հարազատի միջոցով և հանձնուքի տեսքով ուղարկվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ ատամնաբույժին փոխանցելու նպատակով։

ՔԿԾ-ի փոխանցմամբ՝ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազին։

Leave a comment