Ինչո՞ւ է արցախցիների անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան. հարց ՆԳ նախարարին

Սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ հենց ՆԳՆ–ն այդ առաջարկը ներկայացրել և ես ուրախ եմ, որ վերջնական հրապարակված տարբերակում կա այդ կարգավորումը։ Այս մասին, այսօր՝ նոեմբերի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ նոր սահմանադրության նախագծում կա դրույթ, ըստ որի սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ հանցագործությունների ժամանակ կարող են դատարանով մարդուն զրկել ՀՀ քաղաքացիությունից։

«Գաղափարի շուրջ դեռ պիտի քննարկման դաշտ բացենք, բայց քաղաքացիությունից զրկելու ինստիտուտ տարբեր երկրներ հենց այդ խումբ հանցագործությունների մասով ունեն նախատեսված, որովհետև տվյալ պայմաններում անձը, կարելի է ասել, այնպիսի վտանգավորություն ունի, որ պետությունները բարձրացնում են այն հարցը, արդյո՞ք իրենք պիտի շարունակեն կապ ունենալ տվյալ անձի հետ, տալ քաղաքացուն բնորոշ իրավունքների կամ պարտականությունների ծավալ սահմանել, թե ոչ», — ասաց նա։

Նա նաև անդրադարձավ արցախցիների այն դժգոհություններին, որ նոր կենսաչափական անձնագրերում որպես ծննդավայր նշվում է Ադրբեջան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a comment