Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել միջխորհրդարանական համագործակցության ընթացիկ բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով դրա հետագա զարգացման և խորացման կարևորությունը։
Կարևորվել են փոխայցերի շարունակականությունն ու ակտիվացումը երկկողմ օրակարգի ընդլայնման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման համատեքստում։
Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։