Օրինապահ հարկ վճարողների համար փոփոխություններ

Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրն այսուհետ տրամադրվելու է անժամկետ՝ նախկին մեկ տարվա փոխարեն։ Գործունեության վերահսկողությունը կիրականացվի եռամսյակային մշտադիտարկմամբ, և պահանջների խախտման դեպքում հավաստագիրը կդադարեցվի, հայտնում են ՊԵԿ-ից։

Փոփոխություններով նախատեսվում են նաև մի շարք առավելություններ.

  • Անհատական սպասարկում. Առաջնահերթ և արտոնյալ սպասարկում՝ կցված անհատական մասնագետի միջոցով՝ հարցերին արագ արձագանքելու համար։

  • Ստուգումների ցածր հավանականություն. Համալիր հարկային ստուգումների պլանավորման ժամանակ կգործի ռիսկայնությունը նվազեցնող գործակից։

Leave a comment