Իրանը հարստացված ուրանը կթողնի իր տարածքում՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո

Բաժանորդագրվել

Թեհրանն ուշադրությամբ և լրջորեն ուսումնասիրում է քննարկվող կատարա-պակիստանյան նախաձեռնությունը, ըստ որի՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց Իրանը կպահպանի իր տարածքում ուրանը մինչև 3,67% հարստացնելու իրավունքը։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Իրանը մտադիր չէ հարստացված ուրանը դուրս բերել երկրի սահմաններից, միջուկային նյութերը կմնան իշխանությունների տնօրինության տակև ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Կահիրեում Իրանի շահերի բաժնի ղեկավար Մոջթաբա Ֆերդոուսիփուրը։

«Իրանի սկզբունքը մնում է անփոփոխ` իրանական ուրանը կմնա Իրանում՝ երկրի լիակատար ինքնիշխանության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո»,-ասել է Ֆերդոուսիփուրը։

Դիվանագետի խոսքով՝ Թեհրանն ուշադրությամբ և լրջորեն ուսումնասիրում է քննարկվող կատարա-պակիստանյան նախաձեռնությունը, ըստ որի՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց Իրանը կպահպանի իր տարածքում ուրանը մինչև 3,67% հարստացնելու իրավունքը։

Ինչպես ընդգծել է դիվանագետը, ցանկացած համաձայնագիր պետք է ամրագրի ուրանի հարստացման հարցում Իրանի իրավունքը, պատժամիջոցների ամբողջական, ստուգելի և անշրջելի վերացումը, ինչպես նաև երաշխիքներ առ այն, որ ԱՄՆ-ն կրկին դուրս չի գա ձեռք բերված պայմանավորվածություններից, ինչպես պատահեց 2018 թվականին

Leave a comment