Քննարկվել են ՀՀ և Լիտվայի միջև անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման հարցեր

Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է երկրի նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Դեյվիդաս Մատուլիոնիսի հետ։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Լիտվայի միջև անվտանգության բնագավառում համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման հարցերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։

Leave a comment