Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձրացել է 26 սանտիմետրով (PAN.am)

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում չի փոփոխվել՝ նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը գերազանցելով 26 սանտիմետրով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Մեկ շաբաթվա ընթացքում լճի ջրի մակարդակի տատանումներ չեն արձանագրվել։ Նոյեմբերի 22-ի դրությամբ այն կազմել է 1900.53 մետր։

Նախորդ տարվա նույն օրվա համեմատ լճի մակարդակը բարձրացել է 26 սանտիմետրով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի ցուցանիշի համեմատ՝ 31 սանտիմետրով։

Նոյեմբերի 16-22-ն Արփա-Սևան ջրատարով լիճ է մուտք գործել 0.518 միլիոն խորանարդ մետր ջուր։

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 22-ը ներառյալ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի ծավալը հասել է 179.374 միլիոն խորանարդ մետրի։

Leave a comment