Թեհրանը բանակցությունների դուռը փակ է համարում՝ զգուշացնելով ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման շուրջ, քանի դեռ ԱՄՆ-ը չի համաձայնել կատարել Թեհրանի յոթ նախապայմանները։ Ինչպես հայտնում է իրանական Tasnim գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նա նաև նախազգուշացրել է, որ Իրանի դեմ նոր ագրեսիվ գործողությունների դեպքում երկրի իշխանությունները պատրաստ են ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 3-ին, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային նույնպես հայտարարել էր, որ Թեհրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել իր բոլոր յոթ պայմանները։ Նոյեմբերի 20-ին էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ Իրանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու հարցում, սակայն դեռ պատրաստ չէ ընդունել Վաշինգտոնի պայմանները։

Նոյեմբերի 21-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը կբացվի այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը կատարի տարածաշրջանում հակամարտության դեէսկալացիայի երկօրյա ծրագրի պայմանները։ Ըստ նրա՝ սկզբում ԱՄՆ-ը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ Թեհրանի վստահությունն ամրապնդելու համար, որպեսզի առաջին օրը Վաշինգտոնի կողմից պարտավորությունների կատարումից հետո երկրորդ օրը բացվի նեղուցը և մեկնարկեն բանակցությունները։ Արաղչիի փոխանցմամբ՝ Իսլամաբադի հուշագրի համաձայն բանակցություններին հատկացվելու է 60 օր, իսկ ծրագիրը Վաշինգտոնին է փոխանցվել ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների մեկնարկից 10 օր առաջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment