Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) էլեկտրոնային տվյալների բազայի համաձայն՝ 2027 թվականին Ուկրաինան պարտավոր է մարել ԱՄՀ-ի նկատմամբ ունեցած ավելի քան 2 մլրդ դոլարի պարտքը։
Հիմնադրամի վճարումների ժամանակացույցի համաձայն՝ 2027 թվականի ընթացքում Կիևը պետք է վճարի 1 488 994 654 փոխառության հատուկ իրավունք (SDR)՝ հիմնադրամի հաշվարկային միավորով, ինչը համարժեք է ավելի քան 2 մլրդ դոլարի։
2026 թվականին ԱՄՀ-ն Ուկրաինայից ակնկալում է երկու վճարում՝ նոյեմբերի 24-ին՝ 62 500 000 SDR, իսկ դեկտեմբերի 9-ին՝ 125 737 500 SDR։ Ընդհանուր առմամբ, այդ վճարումները կգերազանցեն 250 մլն դոլարը։
Վերջին գնահատականների համաձայն՝ Ուկրաինայի ընդհանուր պարտքը միջազգային կազմակերպությանը գերազանցում է 14 մլրդ դոլարը։ Միևնույն ժամանակ, մինչև 2046 թվականը նախատեսված վճարումների ժամանակացույցի համաձայն՝ տոկոսներն ու հավելավճարները ներառյալ, Կիևը ԱՄՀ-ին պետք է փոխանցի 14 647 140 822 SDR, այսինքն՝ գրեթե 20 մլրդ դոլար։
Ուկրաինան ԱՄՀ-ից ֆինանսական աջակցություն է ստանում 1994 թվականից։ 2023 թվականի մարտին հիմնադրամը հաստատել է երկրի համար 15.6 մլրդ դոլարի քառամյա վարկային ծրագիրը։ Միջոցները տրամադրվում են մասնաբաժիններով՝ համաձայնեցված տնտեսական բարեփոխումների իրականացման պայմանով։
Ծրագիրը նպատակ ունի պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ֆինանսավորել բյուջետային կարիքները և նպաստել երկրի տնտեսության վերականգնմանը։