Երևանում 7 անձ է ձերբակալվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով․ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ

Հասարակություն

24.11.2026 | 13:02

Նոյեմբերի 16-ին Երևանի Երվանդ Քոչարի փողոցում զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է 7 անձ։ Նրանցից 40-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Գլոկ-45» մարտական ատրճանակ՝ լիցքավորված 15 փամփուշտով, իսկ 26-ամյա երիտասարդի մոտ՝ գաղտնի փականով դանակ։

Նույն օրը Արարատի մարզի Ավշար գյուղում 70-ամյա տղամարդու տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեկփողանի որսորդական հրացան։ Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն։

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․

Մարաշի և Արարատի բաժինների համայնքային ոստիկանները ապօրինի պահվող ատրճանակ և հրացան են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նոյեմբերի 16-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երվանդ Քոչարի փողոցի հասցեներից մեկի մոտ հավաքված են մի խումբ քաղաքացիներ, որոնց մոտ զենք-զինամթերք կա։

Համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Գվարդիայի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված վայրում հայտնաբերվել, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Մարաշի բաժին են տեղափոխվել 7 անձինք։

40-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Գլոկ-45» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 15 փամփուշտով, իսկ 26-ամյա երիտասարդի խուզարկությամբ՝ գաղտնի փականով դանակ։

Նույն օրը զենք-զինամթերք ապօրինի պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն է ստացվել նաև Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում։ Ըստ տեղեկության՝ Ավշար գյուղի 70-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք է պահում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ 70-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մեկփողանի որսորդական հրացան։

Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն։

Leave a comment