Բաժանորդագրվել
Տեսչական մարմին կասեցրել է «Աշտարակ կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը կասեցրել է։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. «Աշտարակ միլկ» ՍՊԸ-ի կաթնամթերքի երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է անվտանգության և հիգիենայի պահանջներին չհամապատասխանելու պատճառով։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Խախտումները հայտնաբերվել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի 13 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում։
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) ցուցանիշով սահմանված պահանջներին չեն համապատասխանել հետևյալ արտադրատեսակների նմուշները.
«Սարի կաթ «Կովիկ»» պաստերացված կաթ՝ առանց կոնսերվանտների և հակաբիոտիկների, 1,5% յուղայնությամբ,
«Դասական» կաթնաշոռ՝ 7% յուղայնությամբ,
«Սարի անյուղ կաթնաշոռ «Կովիկ»»՝ 1,5% յուղայնությամբ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ նշված երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։