ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Տեմեկուլա քաղաքում՝ լանջի վրա, ուղղաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է մահացել։
Ռիվերսայդ շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, Երեւանի ժամանակով՝ 20:30-ին։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են երկու անձի մարմիններ։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) հաստատել է, որ վթարի ենթարկված օդանավը Robinson R22 մակնիշի ուղղաթիռ է եղել։ Օդանավում եղել է ընդամենը երկու մարդ։ Վթարի պատճառը դեռևս պարզված չէ։