Մելանյա Թրամփը հայտարարել է՝ աշխատանքներ են տարվում Ուկրաինայի շուրջ նոր համաձայնագրերի վրա

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է աշխատանքը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ նոր խաղաղ պայմանավորվածությունների հասնելու ուղղությամբ։ Նրա խոսքերը փոխանցում են Սպիտակ տան մամուլի խմբի լրագրողները։

Նրանց փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջը Սպիտակ տուն Սուրբ Ծննդյան եղևնու տեղափոխման արարողության ժամանակ հարցրել են հնարավոր նոր պայմանավորվածությունների մասին։

«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», – պատասխանել է ԱՄՆ առաջին տիկինը։

Նոյեմբերի 20-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Մելանյա Թրամփը հույս էր հայտնել, որ մինչև դեկտեմբերի 25-ին նշվող Սուրբ Ծնունդը հնարավոր կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի նոր համաձայնության հասնել։ Նա նաև «մեծ հաջողություն» էր որակել Խերսոնի մարզի Օլյոշկի քաղաքում իրականացված մարդասիրական գործողությունը։

Leave a comment