Նոյեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ, բախվել են «Kia» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Բախման հետևանքով «Kia» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է հարևանությամբ գործող «CPS» բենզալցակայանի տարածք՝ վնասելով լիցքավորման սարքերի մոտ տեղադրված սառնարանն ու վաճառքի ինքնասպասարկման սարքերը։