Կատարը համագործակցում է ԱՄՆ-ի և Իրանի հետ՝ բանակցությունները վերսկսելու համար
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի խոսքով՝ Կատարի իշխանությունները ջանքեր են գործադրում Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները վերսկսելու համար։
«Մենք հանձնառու ենք համագործակցել Իրանի և Միացյալ Նահանգների հետ՝ բանակցությունները վերսկսելու համար», – ասել է նա «Ալ Ջազիրա»-ին տված մեկնաբանության մեջ։
Կատարի վարչապետը ընդգծել է, որ «Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը չի կարող դիմանալ ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր սրացմանը»։ Վաշինգտոնի հետ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ վարչապետը նշել է, որ Դոհան հանձնառու է «պաշտպանական համագործակցության ամրապնդմանը»։