ՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 699 ԱԹՍ․ ռուսական կողմը հարվածել է մի շարք օբյեկտների

Գիշերը Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության ուժերը երկրի մարզերի վրայով խոցել են ուկրաինական 699 անօդաչու թռչող սարք։

Գիշերը Մոսկվայի մարզի ուղղությամբ շարժվել է 355 անօդաչու թռչող սարք։ Դրանց մեծ մասը մեծ հեռավորությունից չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից։

Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքի էլեկտրական ենթակայանին, որը սնուցում է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտները։

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայից հարավ-արևմուտք գտնվող ռազմական բեռներ տեղափոխող ծովային նավին։

Leave a comment