TRIPP նախագիծը («Թրամփի ուղի»), որի մեկնարկի մասին այսօր հայտարարել են Հայաստանն ու ԱՄՆ-ն, չի կարող փոխարինել գործող տրանսպորտային միջանցքներին։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը։
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են TRIPP նախագծի մեկնարկի մասին, որը նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցություն Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավարության միջև։
Ինչպես X սոցիալական ցանցում գրել է Մոխբերը, TRIPP-ի և Հորմուզի նեղուցի հարավային երթուղու նման նախագծերը չեն կարող այլընտրանք դառնալ «իրական միջանցքներին»։
Նա ընդգծել է, որ Իրանի աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում Թեհրանի համար «կարմիր գիծ» են, և երկիրը թույլ չի տա դրանք անտեսել։
Ավելի վաղ Իրանի պաշտոնյաները հայտարարել էին, որ ամերիկյան ընկերությունների և ԱՄՆ քաղաքացիների ներկայությունը Իրանի սահմանների մերձակայքում չպետք է սպառնալիք ստեղծի իրենց անվտանգության համար։