Սամվել Կարապետյանը խոստանում է` ՀՀ-ում օտարի թելադրած Սահմանադրությունը չի ընդունվելու

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը քրեակատարողական հիմնարկից խոստացել է` անկախ բոլոր բռնաճնշումներից, քաղաքական հետապնդումներից ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու։ Նա այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում` ընդգծելով, որ դա խոստանում է անձամբ իմ և մեր թիմի անունից։

Այսօր առավոտյան հրապարակվեց ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը պետության նոր մոդել է կառուցում՝ 4-րդ հանրապետություն։

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, ազգային ինքնությունն ու հավատքն անսակարկելի են։ Անսակարկելի է նաև մեր հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին»,–գրել է նա։

Ընդգծել է, որ սեփական երկրում բարեկեցիկ ապրելու մեր իրավունքն ու հարևանների հետ խաղաղ և արժանապատիվ հարաբերություններ կառուցելու մեր վճռականությունն անբեկանելի են։

Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։

Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։

Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։

Sputnik Արմենիա

Leave a comment