Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է․
Ապշած եմ նոր Սահմանադրության վերաբերյալ որոշ մեկնաբանություններից: Հարգելիներս, էս ի՜նչ երևակայություն դուք ունեք, որտե՞ղ եք անցել Գյուլնազ տատի բարձրագույն կուրսերը:
Հատկապես զվարճալի է կարդալ այն հոդվածների վերաբերյալ ահասարսուռ վերլուծությունները, որոնք բառացի և տառացի տեղափոխվել են նախորդ սահմանադրությունից։
Իրականում տեքստը շատ պարզ է, առանց ենթատեքստերի, ու տողատակեր փնտրել պետք չէ: