«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Միասնության թևեր» կուսակցությունը գտնում է, որ որևէ գործարք կամ համաձայնեցում չի կարող լինել այս իշխանությունների հետ և չի կարող քննարկվել Սահմանադրության ներկայացված նախագիծը։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։

«Մենք չենք ընդունելու իշխանության պարտադրած օրակարգը և չենք լեգիտիմացնելու հանրաքվեի գործընթացը։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոստումը չի կարող քողարկել Սահմանադրության փոփոխության արտաքին պարտադրանքը և այն ընդունելի դարձնել։ Նրա պաշտոնից հեռանալը չի կարող լինել գին, որով Հայաստանը վճարում է թշնամական երկրի պահանջը կատարելու համար։

Հրաժարականի հարցը և Սահմանադրության փոփոխությունը տարբեր հարցեր են և չեն կարող դրվել միևնույն նժարի վրա։

Այսօրվա իշխանությունների կողմից կազմակերած որևէ հանրաքվե անընդունելի է։

Անընդունելի է նաև հանրային խոր բևեռացման պայմաններում պետության սահմանադրական հիմքը վերաշարադրելու ցանկացած նախաձեռնություն, քանի որ պետականության հիմքերը չեն կարող վերանայվել մի իշխանության վերահսկողության ներքո, որը հանրությանը բաժանում է «խաղաղության կողմնակիցների» և «խոչընդոտողների»։

Գործող իշխանության հետ միայն մեկ հարց կարող է քննարկվել․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, որը կարող է դառնալ պետականության պահպանման ու վերականգնման մեկնարկային կետ»։

Leave a comment