Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով, որովհետև Անկախության հռչակագրի մեջ կան մեր գաղափարական հիմքերը: Ես չէի պատկերացնի, որ մեր ազգի ներկայացուցիչները կգնան այդ քայլին: Նոր տեքստում անգամ որևէ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին: Անապատներում մորթված ժողովրդի զավակները ուրանում են իրենց հայրերին:
Այս մասին իր ուղերձում ասել է Նարեկ Կարապետյանը՝ խոսելով Սահմանադրության նոր տեքստի մասին:
«Փաշինյանն ասաց՝ երբևէ չմտածեք, որ սա աարտաքին ճնշմամբ է արվում: Եթե այդպես է, ինչու՞ ԱԺ-ում մեզ հետ բանավեճաի ժամանակ Փաշինյանն ասաց՝ ես կգնամ, կբանացեմ,ո ր սա լինի մեր վերջին զիջումը: Եթե սա մեր վերջին զիջումն է լինելու, ո՞ւմ հետ էր նա բանակցում, Ալիևի, չէ՞, ու դրանով իսկ ապացուցեց, որ բանակցում էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը»,- նշել է Կարապետյանը:
Տեսանյութ.