Եվրահանձնաժողովն առաջարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը

Եվրոպական հանձնաժողովը նոյեմբերի 23-ին ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի նախագիծը։

Ինչպես հաղորդում է Euronews-ը, այն նախատեսում է սահմանափակումներ ռուսական բանկերի, կրիպտոարժութային հարթակների և նավթային ոլորտի նկատմամբ, ինչպես նաև միջոցներ՝ ուղղված Ուկրաինայում կռված ռուս զինծառայողների և Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող մարզիկների դեմ։

Եվրահանձնաժողովն առաջարկում է ևս 60 ռուսական բանկ անջատել SWIFT միջազգային վճարային հաղորդագրությունների համակարգից և սահմանափակել այն կրիպտոարժութային հարթակների գործունեությունը, որոնք, ըստ հանձնաժողովի, Մոսկվան օգտագործում է պատժամիջոցները շրջանցելու համար։

Առաջարկվում է նաև պատժամիջոցների ցանկում ընդգրկել Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» ավելի քան 70 նավ և եվրոպական ընկերություններին արգելել վերանորոգել ռուսական էներգետիկ օբյեկտները, այդ թվում՝ նավթավերամշակման գործարանները։

Նախագծով առաջարկվում է արգելել Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցած ռուս զինծառայողների մուտքը ԵՄ։

Եվրահանձնաժողովը նաև առաջարկում է ԵՄ տարածքում անցկացվող մարզական միջոցառումներին թույլ չտալ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող թիմերի ու մարզիկների մասնակցությունը և արգելել Ռուսաստանի պաշտոնական խորհրդանիշների ցուցադրումը։

Փաթեթը դեռ պետք է հաստատեն ԵՄ անդամ երկրները։

Leave a comment