Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն

Հայկական խոզաբույծների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ, խոզաբույծներ, գյուղացիներ և ոլորտի պատասխանատուներ,

​Քիչ առաջ ստացել եմ խիստ մտահոգիչ տեղեկություն. Արմավիրի մարզի Լենուղի գյուղում (ժողովրդին հայտնի նաև որպես 6-րդ սովխոզ կամ ՄԱՊ-ի գյուղ) գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում, և, ինձ հասած տեղեկություններով, անկումները շարունակվում են։

​Արդեն երեք օր է, ինչ պետական մարմինների ներկայացուցիչներն այցելել են համայնք, վերցրել են անհրաժեշտ նմուշները՝ լաբորատոր փորձաքննության համար, սակայն մինչ այս պահը որևէ պաշտոնական պատասխան և հստակ ուղղորդում չկա։ Այս անորոշությունն ու հապաղումը ուղղակի սպառնալիք են ամբողջ մարզի և հանրապետության խոզաբուծության համար։

​Մենք շարունակում ենք ճշտել տեղեկությունները տեղում, բայց մինչ պատկան մարմինները կհրապարակեն փորձաքննության արդյունքները, հորդորում եմ բոլոր ֆերմերներին անհապաղ անցնել արտակարգ զգոնության ռեժիմի

Leave a comment