Թեհրանը շարունակում է աշխատել Բաքվի և մի շարք այլ երկրների հետ՝ Իրան գազի տարանցմանն առնչվող հարցերի շուրջ։
Այս մասին հայտարարել է երկրի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը։
«Բացի այդ, բանակցություններ են ընթանում Կասպից ծովում նավթահանքերի մշակման շուրջ, իսկ գազի տարանցման ոլորտում Իրանը շփումներ է հաստատում և համագործակցում տարբեր կողմերի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ»,-«Tasnim» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Բովարդը։