Մոսկվայում ձերբակալել են 80-ամյա «օրենքով գող» Վալիկո Ջեջեյային

https://arm.sputniknews.ru/20261123/mvoskvajum-dzerbakalel-en-80-amja-orenqvov-gvogh-valikvo-jejejajin-109684040.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/03/95404788_0:1:1600:1201_1920x0_80_0_0_5b993e93a3c7a6e2687d5196a2d23db4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

օրենքով գող

Բաժանորդագրվել

Ենթադրվում է, որ 1990-ականներին Ջեջեյան վերահսկում էր քրեական հոսքերը Հեռավոր Արևելքում և Սախալինում։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՌԴ իրավապահները Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ռուսաստանի ամենատարեց «օրենքովգողին»՝ 80-ամյա ՎալիկոՋեջեյային, որը քրեական աշխարհում հայտնի է «Վալտեր»մականունով: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Վերջին տարիներին Ջեջեյան ապրում էր Չեռնոգորիայում, սակայն վիզայի ժամկետն ավարտվելուց հետո ստիպվածէ եղել լքել երկիրը։ Այնտեղից Ջեջեյան տեղափոխվել է Հայաստան, սակայն երկար չի մնացել. նա միայն Ռուսաստանի քաղաքացիություն ունի, ուստի ստիպված է եղել վերադառնալ Ռուսաստան։

«Շերեմետևոյում» նրան արդեն սպասում էին իրավապահները։ Հանցավորհիերարխիայում իր կարգավիճակի մասին ոստիկանների հարցինՋեջեյան չի պատասխանել։

РБК-ի տվյալներով՝նրադեմքրեական գործ է հարուցվել հանցագործ աշխարհում բարձրագույն «տիտղոս» զբաղեցնելու հոդվածով։ Ի դեպ, ինքը՝ Ջեջեյան, սոցցանցերումտարածված տեսանյութում հերքում է իր մասնակցությունը քրեական աշխարհին և հիշեցնում, որ արդեն տարեց մարդ է:

Վալիկո Ջեջեյան ծննդով Աբխազիայից է։ Նա «օրենքովգող» է դարձել դեռ 16 տարեկանում։ Իր կյանքի ընթացքում վեց անգամ ազատազրկվել է՝ ընդհանուր առմամբ մոտ 20 տարի անցկացնելով անազատության մեջ։ Նրան դատել են գողության, գողության փորձի, թմրանյութեր պահելու, շորթելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։

Ենթադրվում է, որ 1990-ականներին Ջեջեյան վերահսկում էր քրեական հոսքերը Հեռավոր Արևելքում և Սախալինում։

Leave a comment