Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին` պահանջելով հերքել զրպարտությունը

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով հերքել զրպարտությունը։ Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել Կարապետյանի փաստաբանական թիմը։

2026 թ. նոյեմբերի 19–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարություն էր, թե Կարապետյանը 9 մլրդ դրամ է գողացել պետական բյուջեից և յուրացրել։

Կարապետյանի փաստաբանական թիմը դիմել է դատարան՝ այս հայտարարությունը համարելով զրպարտություն և պահանջելով դրա հրապարակային հերքումը։

Հայցով պահանջվում է Փաշինյանից հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

Բացի այդ, հայցվոր կողմը պահանջում է փոխհատուցել դատական ծախսերը։

Leave a comment