ՀՀ նախագահը մի շարք դեսպանների և այլ երկրների ներկայացուցիչների հետ է կանչել

Բաժանորդագրվել

Վահագն Խաչատուրյանը 7 փաստաթուղթ է ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ՀՀ մի շարք արտակարգ և լիազոր դեսպաններ, ինչպես նաև այլ երկրներում ՀՀ ներկայացուցիչներ հետ են կանչվել։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր 7 հրամանագիր է ստորագրել։

Մասնավորապես հետ է կանչվել Կանադայում, Կուբայի Հանրապետությունում, Դոմինիկյան Հանրապետությունում և Ջամայկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը։

Արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ են կանչվել նաև Արգենտինայի, Չիլիի և Պերուի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Հունաստանի և Ալբանիայի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Հետ են կանչվել նաև Բուլղարիայիում և Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը։

Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից հետ է կանչվել Վիկտոր Բիյագովը։

Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից էլ հետ է կանչվել Արման Իսրայելյանը։

Leave a comment