Քաղաքականություն
23.11.2026 | 17:51
Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացումը, համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացն ու գործընկերության օրակարգի այլ հարցեր։
Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրությունը՝ ստորև․
«Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացի ընթացքին, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգում ընդգրկված մի շարք այլ հարցերի»։