https://arm.sputniknews.ru/20261123/levvon-shirinjany-petq-e-nervoghutjun-khndri-samvel-karapetjanic-hajcy-masnaki-bavararvel-e-109674445.html
Լևոն Շիրինյանը պետք է ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից. հայցը մասնակի բավարարվել է
Լևոն Շիրինյանը պետք է ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից. հայցը մասնակի բավարարվել է
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանը դատական հայցը ներկայացրել էր դեռևս 2025 թվականի հուլիսի 17–ին։ 23.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-23T17:25+0400
2026-11-23T17:25+0400
2026-11-23T17:25+0400
հայաստան
սամվել կարապետյան
դատարան
լևոն շիրինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/05/103046096_0:0:1600:900_1920x0_80_0_0_a02f034a6285094804badb4a13f7567f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. «Քրիստոնեա–ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը պետք է ներողություն խնդրի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանից։Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն այսօր մասնակի բավարարել է Կարապետյանի հայցն ընդդեմ Շիրինյանի։«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հայցով պահանջում է Շիրինյանից հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և փոխհատուցել 9 մլն դրամի չափով։Դատարանը, սակայն, զրպարտության համար հերքման և փոխհատուցման մասով պահանջը մերժել է։Սամվել Կարապետյանը դատական հայցը ներկայացրել էր դեռևս 2025 թվականի հուլիսի 17-ին, հայցի համար առիթ էին հանդիսացել Լևոն Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումները և հատկապես իշխանական ԶԼՄ–ներով հրապարակային հայտարարությունները, որոնցում նա Կարապետյանին մեղադրել էր ռուսական շահերը սպասարկելու մեջ։Փաշինյանը կգա դատարան. Մարուքյանի փաստաբանի միջնորդությունը բավարարվեց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/05/103046096_185:0:1385:900_1920x0_80_0_0_3acc390f1989abc51c3fc07d537c3261.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, դատարան, լևոն շիրինյան
հայաստան, սամվել կարապետյան, դատարան, լևոն շիրինյան
Բաժանորդագրվել
Սամվել Կարապետյանը դատական հայցը ներկայացրել էր դեռևս 2025 թվականի հուլիսի 17–ին։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. «Քրիստոնեա–ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը պետք է ներողություն խնդրի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանից։
Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն այսօր մասնակի
բավարարել է Կարապետյանի հայցն ընդդեմ Շիրինյանի։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հայցով պահանջում է Շիրինյանից հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և փոխհատուցել 9 մլն դրամի չափով։
Դատարանը, սակայն, զրպարտության համար հերքման և փոխհատուցման մասով պահանջը մերժել է։
Սամվել Կարապետյանը դատական հայցը ներկայացրել էր դեռևս 2025 թվականի հուլիսի 17-ին, հայցի համար առիթ էին հանդիսացել Լևոն Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումները և հատկապես իշխանական ԶԼՄ–ներով հրապարակային հայտարարությունները, որոնցում նա Կարապետյանին մեղադրել էր ռուսական շահերը սպասարկելու մեջ։