Իրանի սահմանների մոտ ռազմական կառույցների առկայությունն անընդունելի է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով «Թրամփի երթուղու» (TRIPP) գործարկումը։
Բաղային նշել է, որ Թեհրանը ողջունում է Հարավային Կովկասում տնտեսական կապերի ընդլայնումն ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, սակայն զգուշությամբ կհետևի «Թրամփի երթուղու» զարգացմանը։
«Ոչ մի երրորդ կողմի չպետք է թույլ տրվի վտանգել տարածաշրջանային անվտանգությունը կամ խոչընդոտել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները»,- հայտարարել է Էսմայիլ Բաղային։