Ամերիկացի պաշտոնյան Փաշինյանին է փոխանցել Թրամփի հրավերը

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփը Փաշինյանին հաջորդ տարի հրավիրել է Սպիտակ տուն։

«Արյե Լայթսթոունը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու և նախագահ Թրամփի հետ հանդիպման հրավերը»,– ասված է ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը նշել է, որ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանը։

Leave a comment