Ո՞վ ասաց, որ առօրյայից կտրվելու համար պարտադիր է քաղաքից հեռանալ։ Երբեմն բավական է պարզապես փոխել միջավայրն ու մի փոքր ստեղծագործել։ Այս անգամ Artique արվեստի սրճարանում էինք, որտեղ իր հերթական ստեղծագործական հանդիպումն էր կազմակերպել Me Anna Art Studion, որը զբաղվում է արտթերապիայով և թեմատիկ միջոցառումների կազմակերպմամբ։ Մասնակիցների համար սա պարզապես ստեղծագործական զբաղմունք չէ, այլ հնարավորություն՝ մի պահ կտրվելու առօրյա վազքից ու հոգսերից։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այստեղ նկարել կարողանալը պարտադիր պայման չէ։ Կարևորը ստեղծագործելու ցանկությունն է։
Արտթերապիայի այս հանդիպումները չեն սահմանափակվում մեկ վայրով։ Դրանք կարող են դառնալ նաև ձեր անհատական միջոցառման մի մասը՝ ծննդյան տոնակատարություններին, կորպորատիվ հավաքույթներին, ընկերական հանդիպումներին և այլ առիթներին հաղորդելով ստեղծագործական շունչ։ Ի դեպ, ցանկացողները ևս կարող են միանալ այս ստեղծագործական հանդիպումներին․ այսուհետ շաբաթական երկու օր դրանք կանցկացվեն Artique արվեստի սրճարանում, որտեղ այցելության ընթացքում կարող եք վայելել նաև սուրճ, խմորեղեն և պրոսեկո՝ ներառված մասնակցության արժեքում։ Իսկ արվեստի սրճարան այցելելու ևս մեկ պատճառ կա․ այստեղ ներկայացված ստեղծագործությունները կարելի է ոչ միայն դիտել, այլև ձեռք բերել։ Եթե առօրյան միապաղաղ է դարձել, գուցե ժամանակն է մի փոքր գույն ավելացնելու։
*գովազդ