ՌԴ-ն նախատեսում է կառուցել երկաթուղային լաստանավեր, եթե Կալինինգրադը հայտնվի շրջափակման մեջ․ Միշուստին

Կառավարությունը նախատեսում է կառուցել երկաթուղային լաստանավեր ՌԴ Կալինինգրադի մարզը մատակարարելու նպատակով, եթե տարածաշրջանը հայտնվի տրանսպորտային շրջափակման մեջ․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ իր տեղակալների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ կառավարության ծրագրի՝ լաստանավերը կապելու են Լենինգրադի մարզում Ուստ-Լուգա նավահանգիստը Կալինինգրադի մարզի Բալտիյսկ նավահանգստի հետ։ Այս նավերի կառուցումը կարժենա 47 միլիարդ ռուբլի (մոտ 573,888,800 դոլար)։

Լաստանավերի կառուցման համար նախատեսված 47 միլիարդ ռուբլուց 38,1 միլիարդը (մոտ 105,71 միլիոն դոլար) կհատկացվի Ազգային բարեկեցության հիմնադրամից, իսկ մնացած մասը կտրամադրվի դաշնային բյուջեից։

Ինչպես հետևում է Միշուստինի հայտարարությունից, Ռուսաստանը առաջիկա տարիներին ակնկալում է հարաբերությունների սրում ՆԱՏՕ-ի հետ. իշխանությունները նախատեսում են ավարտել լաստանավերի կառուցումը մինչև 2030 թվականը։

Leave a comment