Բաքուն դրական է գնահատել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որում հղում չկա Արցախին

https://arm.sputniknews.ru/20261123/baqun-drakan-e-gnahatel-hh-nvor-sahmanadrutjan-nakhagitsy-vorum-hghum-chka-arcakhin-109672017.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/0d/41994329_215:0:2946:2048_1920x0_80_0_0_f0e454e0cc72c3d0a506515108ced3a7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ադրբեջան, ջեյհուն բայրամով, սահմանադրություն

հայաստան, ադրբեջան, ջեյհուն բայրամով, սահմանադրություն

Բաժանորդագրվել

Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է այսօր։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Բաքվում արդեն ողջունել են ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դրական է գնահատել Հայաստանի Մայր օրենքի նախագծում «տարածքային պահանջների բացակայությունը»: Նա այս մասին հայտարարել է Բաքվում Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

«Մեզ հետաքրքրում է միայն այն, որ նոր նախագծում տարածքային պահանջներ չլինեն Ադրբեջանի նկատմամբ։ Այդ նախագծում երևում է, որ նման դրույթ չկա», — մեկնաբանել է նա։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Հայաստանում սահմանադրական գործընթացի ավարտը կախված է երկրի ղեկավարությունից և հասարակությունից, սակայն դրանից հետո լրացուցիչ խոչընդոտներ չեն մնա նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:

«Ադրբեջանի դիրքորոշումը մենք հստակ հնչեցրել ենք այն ժամանակ և կրկնում ենք հիմա։ Բաքուն պատրաստ է ստորագրել փաստաթուղթը մեկ պայմանով՝ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Իսկ թե դա երբ տեղի կունենա, բացառապես Հայաստանի ներքին գործն է», – ասել է նա։

Ադրբեջանական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը պայման է Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Սահմանադրական փոփոխություններ կամ հանրաքվե նախաձեռնելու համար ՀՀ իշխող ուժին անհրաժեշտ է խորհրդարանի ձայների երկու երրորդը։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում 49,81 տոկոս հավաքած «Քաղաքացիական պայմանագիրը» չի ստացել անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը, որի համար պակասում է 6 քվե։ Եվ Հայաստանի իշխանությունները հիմա ճնշում են գործադրում ընդդիմության վրա, որպեսզի Սահմանադրության հանրաքվեի անցկացման համար ընդդիմությունից ստանան անհրաժեշտ քանակի պատգամավորական քվեները։

Leave a comment