Հրապարակված փաստաթուղթը Սահմանադրության նախագիծ չէ, այլ արտաքին պարտադրանքի արդյունք. Վարդևանյան

ՀՀ Սահմանադրության նոր նախագծի հրապարակումից հետո ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը քննադատել է փաստաթուղթը՝ հայտարարելով, որ այն Սահմանադրության նախագիծ չէ, այլ արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական ու անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ։

«Հրապարակված փաստաթղթի վերաբերյալ կարելի է կարճ ու հստակ արձանագրել․ սա իր ձևով, բովանդակությամբ, էությամբ և ոգով Սահմանադրության նախագիծ չէ։

Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է՝ հենց այն, ինչի մասին նախազգուշացնում էինք և հենց այս ամենը հստակ մերժելու համար կալանավորված է Սամվել Կարապետյանը։

2018 թվականին տրված խոստումների և այսօրվա իրականության անհամադրելիությունն ուղիղ արտացոլանքն է այն ճշմարտության, որ բացարձակ իշխանությունը կործանում, քայքայում ու խժռում է ամեն բան, բայց այս դեպքում արձանագրվում է «նոր նշաձող»՝ այդ ամենն արվում է նաև արտաքին պարտադրանքով ու թելադրված պայմաններով։

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»,-գրել է պատգամավորը։

Leave a comment