Այսօր՝ նոյեմբերի 23-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության դիմաց, բախվել են «Toyota Land Cruiser Prado», «Mercedes», 2 «Nissan Rogue» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ վթարը տեղի է ունեցել նաև վրաերթ և վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է, իսկ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված։