Քաղաքականություն
23.11.2026 | 13:56
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TRIPP նախագծի մեկնարկի շրջանակներում հեռուստաուղերձով շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով նրա առաջնորդությունն ու հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում ունեցած դերը։
Թրամփը նշել է, որ ավելի քան 35 տարի տևած հակամարտությունը մեծ տառապանքներ է պատճառել, իսկ բազմաթիվ փորձեր՝ այն լուծելու ուղղությամբ, ձախողվել են։ Նրա խոսքով՝ անցյալ տարի Սպիտակ տանը ստորագրված պատմական խաղաղության համաձայնագիրը հնարավոր է դարձել իր և կողմերի առաջնորդների աշխատանքի շնորհիվ։
ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին՝ նշելով, որ այն նոր առևտրային ուղիներ կստեղծի տարածաշրջանում՝ ապրանքների, էներգետիկ հոսքերի և ուղևորափոխադրումների համար։
Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ գործընթացում համագործակցության համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնել իրեն Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար։
Նա նաև Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հաջորդ տարի այցելել Սպիտակ տուն՝ Վաշինգտոնում Ազգային աղոթքի ճաշին մասնակցելու նպատակով։
«Նա բացառիկ մարդ է և շատ լավ ընկեր»,- Փաշինյանի մասին ասել է Թրամփը՝ հավելելով, որ երկու երկրների համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանն ու երկկողմ կապերի զարգացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան