Նոր Սահմանադրության նախագծով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները կարող են հետադարձ ուժ ունենալ

Նոր Սահմանադրության նախագծով՝ անձի իրավական կարգավիճակը վատթարացնող օրենքը կարող է որոշակի դեպքերում կիրառվել։

Մասնավորապես՝ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները սահմանող հողվածով նշվում է, որ արարքի հանցավորությունը վերացնող կամ քրեական պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ։ Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, բացառությամբ եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հանրության շահերի պաշտպանության համար: Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով։

Նշենք, որ գործող Սահմանադրության 73-րդ հոդվածով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի ուղղակի արգելք է սահմանված։

Մասնավորապես՝ ըստ 73-րդ հոդվածի՝

1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

Արաքս Մամուլյան

Leave a comment