Տեղի է ունեցել Հայաստանի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեռնոգորիա համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունները և այդ համատեքստում պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։