Սաուդյան Արաբիան սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ նավթի արդյունահանումն ավելացրել է 34.2%-ով, իսկ արտահանումը՝ 20.9%-ով։ Այս մասին հայտնում է Joint Organization Data Initiative (JODI) կազմակերպության կայքը։
Արտահանման ծավալը կազմել է օրական 5.379 մլն բարել՝ օգոստոսի օրական 4.451 մլն բարելի դիմաց։ Միևնույն ժամանակ, 2025 թվականի սեպտեմբերի համեմատ ցուցանիշը նվազել է 16.7%-ով։
Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը սեպտեմբերին կտրուկ աճել է՝ օգոստոսի օրական 6.238 մլն բարելից հասնելով 8.372 մլն բարելի։ 2025 թվականի սեպտեմբերի համեմատ այն նվազել է 16%-ով։
Վենեսուելայում նավթի արդյունահանումը սեպտեմբերին կազմել է օրական 1.206 մլն բարել՝ նախորդ ամսվա 1.201 մլն բարելի դիմաց։ 2025 թվականի նույն ամսվա համեմատ ցուցանիշն աճել է 9.1%-ով։ Նախորդ ամսվա ընթացքում երկիրն արտահանել է օրական 946 հազար բարել նավթ՝ օգոստոսի 924 հազար բարելի դիմաց։ Մինչդեռ մեկ տարի առաջ՝ 2025 թվականի սեպտեմբերին արտահանում չի իրականացվել։
JODI-ի նախնական գնահատականների համաձայն՝ ԱՄՆ-ը սեպտեմբերին նավթի արդյունահանումը նվազեցրել է 0.1%-ով՝ մինչև օրական 13.953 մլն բարել՝ նախորդ ամսվա վերանայված 13.965 մլն բարելի դիմաց։ Տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է 0.8%-ով՝ 13.844 մլն բարելից։
Կազմակերպության նախնական հաշվարկներով՝ ԱՄՆ-ից նավթի արտահանումը սեպտեմբերին կազմել է օրական 4.021 մլն բարել՝ օգոստոսի 3.992 մլն բարելի դիմաց (աճը՝ 0.7%)։ Սակայն 2025 թվականի սեպտեմբերի համեմատ ցուցանիշը նվազել է 8%-ով, քանի որ այդ ժամանակ արտահանման ծավալը կազմել էր օրական 4.37 մլն բարել։