Արտաշատում գնացքի վագոն է շրջվել

Բաժանորդագրվել

Տեղում հերթապահություն է սահմանվել։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Արտաշատում շրջվել է վառելիքաքսուքային նյութեր տեղափոխող գնացքի վագոններից մեկը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 12։26-ին ահազանգ է ստացել, որ Արտաշատի խճուղում վառելիքաքսուքային նյութեր տեղափոխող գնացքի վագոններից մեկը շրջվել է, առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման»,– ասված է հաղորդագրությունում։

Դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։

Իրականացվում է հեղուկի տեղափոխում․ սահմանվել է հերթապահություն։

Leave a comment