Աթենքի ազգային հնագիտական թանգարանում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Աթենքի ազգային հնագիտական թանգարանի գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Նիկոլենցոսը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Համաձայն հուշագրի` նախատեսվում է իրականացնել համատեղ ցուցահանդեսներ, գիտական, մշակութային միջոցառումներ, մասնագիտական փորձի փոխանակում։
Ստորագրման արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Ստորագրումից հետո բարձրաստիճան պատվիրակները շրջել են Աթենքի ազգային հնագիտական թանգարանում, ծանոթացել հիմնական ցուցադրությանը։