Նոր Սահմանադրության նախագծի հրապարակման համար նախատեսված կայքը չի բացվում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկած ՀՀ նոր Սահմանադրության նախագծին ծանոթանալու համար ստեղծված հատուկ հարթակը տեխնիկական խնդիրների պատճառով անհասանելի է։

 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նախագծի հրապարակման մասին՝ նշելով, որ հարթակը գործարկվել է հանրային քննարկումների և քաղաքացիների առաջարկները հավաքագրելու նպատակով։ «Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։ Կայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի նոր Սահմանադրության նախագիծը կարդալն ու առաջարկներ ներկայացնելը»,- նշել էր նա;

 

Ըստ նախնական հայտարարության՝ Սահմանադրության նոր տեքստը հարթակում պետք է հասանելի լիներ ժամը 10։00-ից։ Սակայն նշված ժամից ի վեր կայք մուտք գործելիս էջը չի բեռնվում, ինչի հետևանքով օգտատերերը դեռևս հնարավորություն չունեն ծանոթանալու փաստաթղթի բովանդակությանը։

Leave a comment