Սա պետության բոլորովին նոր մոդել է, հենց այս մոդելն ենք անվանում չորրորդ հանրապետություն, ասել է Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության վերաբերյալ ուղերձում չորրորդ հանրապետությունը բնութագրել է որպես պետության նոր մոդել, որի հիմնական տարբերությունը երրորդ հանրապետությունից հակամարտության բացակայությունն է։
«Սա պետության բոլորովին նոր մոդել է, հենց այս մոդելն ենք անվանում չորրորդ հանրապետություն»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի երրորդ հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգության, ազատության, բարեկեցության ապահովման, ինքնության պաշտպանության ու զարգացման, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության, այլ հակամարտության նպատակով։
Փաշինյանը նշել է, որ դա ակնհայտ է նաև 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրի տեքստից։
Նշենք, որ ասյօր հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որի ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։