Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ մեր Սահմանադրությունը տարածքային պահանջներ է ներկայացնում, իրականության հետ որևէ աղերս չունի. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ մեր Սահմանադրությունը տարածքային պահանջներ է ներկայացնում, իրականության հետ որևէ աղերս չունի։

Փաստերով.

  1. Նախաստորագրված համաձայնագրի 2-րդ հոդվածում արդեն իսկ Ալիևի պահանջով ամրագրված է, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջ չեն առաջադրի։
  2. Նույն փաստաթղթի 7-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես համաձայնագրի չկատարման հիմնավորում։
  3. Ավելին, Հայաստանի Սահմանադրական դատարանն իր որոշմամբ արձանագրել է,որ Անկախության հռչակագրի այն դրույթները, որոնք ուղղակիորեն չեն վերարտադրվել Սահմանադրության տեքստում, իրավական ուժ չունեն և տարածքային պահանջ չեն ներկայացնում։

Հետևաբար, Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է, որի նպատակը հայ ժողովրդին նվաստացնելը և սեփական գործողությունները լեգիտիմացնելն է։

Սա հարկավոր է հիշել և իմանալ, անկախ նրանից թե ինչ փաթեթավորմամբ այսօր կհրապարակվի Ալիևի հերթական պահանջը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment