Շարժական գույքից 4-ը կոլեկցիոն են:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձվել է անշարժ և շարժական գույք, ու դրանց նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը:
Նշենք, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 9 անշարժ, 6 շարժական գույք, 18,371,325 դրամի ավանդ, 300,049,322 դրամի փոխառություն, 17,135,233 դրամ և «ԷՄ-ԷՆ-ԺԻ» ՍՊԸ 15,9456% բաժնեմասը։
«2026 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ 9 անշարժ և 6 շարժական գույքի՝ ավտոմեքենաների նկատմամբ (4-ը՝ կոլեկցիոն) գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Դրամական միջոցներն ու ՍՊԸ-ի բաժնեմասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասված է հաղորդագրությունում։