Մեծ Բրիտանիայի վարչապետը մտադիր է երկիրը վերադարձնել Եվրամիություն. ԶԼՄ

Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բերնհեմը մտադիր է Մեծ Բրիտանիան վերադարձնել Եվրամիություն։

Այս մասին գրում է բրիտանական «Times» պարբերականը՝ հղում անելով զրուցակցին՝ վարչապետի բարձրաստիճան զինակից-ընկերոջը։

«Էնդի Բերնհեմը վճռական է Բրիտանիան Եվրոպական միություն վերադարձնելու հարցում»,- գրում է լրատվամիջոցը։

Ըստ վարչապետի բարձրաստիճան զինակցի՝ Բերնհեմը խորապես հավատացած է, որ Բրիտանիան պետք է վերամիավորվի ԵՄ-ին։

«Նա ցանկանում է վերադառնալ։ Սա է ճշմարտությունը։

Նրա ապրումները խորն են, և կարծում է, որ հասարակական կարծիքն ևս իր կողմն է։ Այն տեսակետը, թե դրա հետևում ինչ-որ մեկը կա, կամ որ դա պարզապես հմուտ քայլ է, ինչ-որ մարտավարություն, սխալ է։ Նա պարզապես անկեղծորեն հավատում է դրան»,- փոխանցում «Times»-ը։

Հիշեցնենք՝ 2016 թվականի հունիսին կայացած հանրաքվեի ժամանակ բրիտանացիների 52 տոկոսը կողմ էր արտահայտվել Եվրամիությունից դուրս գալուն, իսկ 2020 թվականի հունվարի 31-ին երկիրը լքել էր ԵՄ-ն՝ 47 տարվա անդամակցությունից հետո։


 

Leave a comment