Քաղաքականություն
22.11.2026 | 11:57
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է գեղանկարի ոճով մշակված լուսանկար, որում նա սեղմում է Վլադիմիր Պուտինի ձեռքը։ Լուսանկարի վերևում գրված է՝ «Իմ ընկերը» (My Friend)։
Նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենչժեն քաղաքում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում հանդիպման սկզբում Թրամփը Պուտինին անվանել էր իր ընկերը։ Ինչպես այն ժամանակ նշել էր Агентство պարբերականը, հավանաբար, Թրամփն առաջին անգամ էր հրապարակայնորեն նման ձևակերպում օգտագործում։
Թրամփի խոսքերը քննադատել են դեմոկրատ սենատորները։ Հաջորդ օրը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները Թրամփին հարցրել են՝ արդյոք նա Պուտինին համարում է ԱՄՆ-ի բարեկամը։
«Ես չեմ կարող խոսել Ամերիկայի անունից»,- պատասխանել է Թրամփը՝ հավելելով, որ Պուտինի հետ «շատ լավ հարաբերություններ» ունի։