«Վերին Լարս»-ը բացվել է բեռնատարների երթևեկության համար

Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Հիշեցնենք, որ ձյան և օդի ցածր ջերմաստիճանի պատճառով անցակետով երթևեկությունը նոյեմբերի 21-ի երեկոյից սահմանափակվել էր։

Դեպարտամենտի հաղորդմամբ՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում թույլատրվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Leave a comment