Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց առաջնություններում ավարտվել են 5-րդ տուրի պարտիաները

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց առաջնություններում ավարտվել են 5-րդ տուրի պարտիաները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթանում են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց առաջնությունները:

«Արմենպրես»-իհաղորդմամբ` կանանց առաջնության 5-րդ տուրում հաղթանակ տոնեցին Անահիտ Մկրտչյանը, Աստղիկ Հակոբյանը, Նվարդ Հայրապետյանը: Կանանց մրցաշարի միանձնյա առաջատարը 4,5 միավորով Անահիտ Մկրտչյանն է:

Տղամարդկանց մրցաշարում մրցակցին պարտության են մատնել Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, Արսեն Դավթյանը: Տղամարդկանց առաջնությունում երկիշխանություն է: 3,5 միավոր ունեն Զավեն Անդրիասյանն ու Արթուր Դավթյանը:

Առաջնության 6-րդ տուրը կկայանա հունվարի 18-ին:

Leave a comment